
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը
Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների շրջանառության պարզեցման և նոր մեխանիզմների ներդրման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ելույթում այս մասին ասաց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։
Մամինը հայտնեց, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը պատրաստվում են քննարկել առևտրի պայմանների պարզեցումը, այդ թվում ՝ ապրանքների հետագծելիության նոր ուղիների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը:
«Կքննարկվի բեռնատար մեքենաներում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի նախապատրաստման հարցը, ինչը թույլ կտա հետևել բեռների տեղաշարժին և կարագացնի փոխադրումները: Կներկայացվեն նաեւ տեղեկություններ՝ ատոմակայանների տեխնիկական կանոնակարգերում սննդամթերքի անվտանգության մասով փոփոխություններ կատարելու աշխատանքների մասին»,- ասաց Մամինը։