Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2010Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 856 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ
31/01/2011 17:25
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 856 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ

2010 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 856.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով տարեկան ծրագրի 97.4%-ը: Մասնավորապես` 750.6 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 106.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` հաշվետու տարում 18.8 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի, որոնք ներառվել են պետական բյուջեի ծախսերում` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի: 2009 թվականի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.9%-ով կամ 32.1 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու տարում կազմել են 750.6 մլրդ դրամ` 97.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 5.8%-ով կամ 41.1 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 73.1 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 5.3 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 98.1%-ը և 95.5%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 3.3%-ով և 0.4%-ով: 

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 160 մլրդ դրամ, որի տարեկան ծրագիրը կատարվել է 98.2%-ով, իսկ փաստացի ցուցանիշը` 4.8%-ով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: 

Հաշվետու տարում 30.2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 88.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 15.8 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 14.4 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Հարկ է նշել, որ և ներքին, և արտաքին պարտքի սպասարկման ծախսերում արձանագրվել են տնտեսումներ: 2009 թվականի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 86.5% ով կամ 14 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով: 

Անցած տարում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 17.9 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 98.6%-ը և 6.2%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Շուրջ 94.5 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 92.9 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.5 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին, 116.8 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 32.4 մլրդ դրամի դոտացիաներ` 100%-ով կատարելով տարեկան ծրագիրը և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 97.1%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 18.6%-ով: 

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 32.5%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 244 մլրդ դրամ, 99.6%-ով ապահովել տարեկան ծրագրի կատարումը և 1.6%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Մասնավորապես` 178.9 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 65.2 մլրդ դրամ` նպաստները: 2009 թվականի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն ավելացել են 1.7%-ով, իսկ նպաստների ծախսերը` 1.4%-ով:

2010 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներից 125.6 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` 96%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նշված ծախսերը նախորդ տարվա համեմատ գրեթե չեն փոփոխվել: 

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 106.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 95.3%-ը: Մասնավորապես` 106.8 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնք 15.1%-ով կամ 19.1 մլրդ դրամով զիջել են 2009 թվականի ցուցանիշը: Հաշվետու տարում 564.5 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախորդ տարվա 10.7 մլրդ դրամի դիմաց:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85