ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Մաքսային հսկողությունն օդանավակայններում» թեմայով առցանց դասընթացին
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Մաքսային հսկողությունն օդանավակայաններում» թեմայով առցանց դասընթացին։ Միջազգային փորձի ուսումնասիրման և մաքսային հսկողության գործառնությունների կատարելագործման նպատակով կազմակերպված դասընթացն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների կողմից: Ներկայացվել են օդանավակայաններում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում ինչպես ռիսկային բեռների, այնպես էլ ռիսկային ուղևորների թիրախավորման, ռիսկերի օպտիմալ կառավարման, ուղևորների կողմից հաճախ կիրառվող քողարկման ձևերի բացահայտման ժամանակակից մեթոդները և ներկայումս կիրառվող լավագույն փորձը։
Դասընթացն իրականացվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանի նախաձեռնությամբ։ Այն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Մերկատոր ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը։