02/02/2011 10:51
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2,8% ԳՆԱՃ
2011թ. հունվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 4.9% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0.5% և 0.2%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հանրապետության դիտարկվող քաղաքներում 2011թ. հունվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.4-3.5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Եղեգնաձոր և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.8%-ով:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
