Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2010Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3036 ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ
02/02/2011 11:08
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3036 ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ

Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության տեղեկատվության, 2010թ. հանրապետությունում արդյունաբերական սեփականության օբյեկտների (արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և ֆիրմային անվանումների) իրավական պահպանության հետ կապված գործունեությունն ունեցել է հետևյալ պատկերը.

Ապրանքային նշաններ և արդյունաբերական նմուշներ

2010թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1959 հայտ (1266-ը կամ 65.0%` ազգային հայտատուներից) և ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի 3 հայտ: 2009թ. համեմատ ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակն աճել է 14.3%-ով:
1850 հայտերով կատարվել է նախնական փորձաքննություն: Հայտատուների կողմից հետ է կանչվել 7 հայտ, իսկ 120 հայտի նկատմամբ կայացվել է մերժման մասին որոշում: Գրանցվել են ապրանքային և սպասարկման 1499 նշաններ և կայացվել է ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք տալու մասին 2 որոշում: 2010թ. նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի շրջանակում ՀՀ նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 3270 ծանուցում: Նախնական մերժման մասին որոշում է կայացվել 299, իսկ վերջնական մերժման մասին` 428 միջազգային գրանցումներով: Ապրանքային նշանների միջազգային գրանցումներով կայացվել են 2373 որոշումներ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ: 2010թ. գործակալություն է ներկայացվել 23 արդյունաբերական նմուշի հայտ, այդ թվում` 17 ազգային և 6 օտարերկրյա հայտատուներից:

Ֆիրմային անվանումներ

2010թ. գործակալություն է ներկայացվել ֆիրմային անվանման գրանցման 3882 հայտ: Գրանցվել է 3036 անվանում, մերժվել է 846-ը: Ֆիրմային անվանման մեջ «հայ», «Հայաստան», «հայկական» բառերի և դրանց թարգմանությունների օգտագործման համար տրվել է 14 թույլտվություն:

Լիցենզային և զիջման պայմանագրերի գրանցում

2010թ. ընթացքում քննարկվել և գրանցվել է 91 պայմանագիր, որից 69-ը` ապրանքային նշանների զիջման, 15-ը` ապրանքային նշանների օգտագործման լիցենզիա տալու մասին, 3-ը` գյուտի արտոնագրի զիջման մասին, 2-ը` գյուտի արտոնագրի օգտագործման հասարակ լիցենզիա տալու մասին, 2-ը` արտոնագրի բացառիկ լիցենզիա տալու մասին: Ապրանքային նշանների զիջման պայմանագրերը կնքվել են ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ իրավաբանական անձանց միջև:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85