Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 5.3% ԳՆԱՃ
02/02/2011 11:31
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 5.3% ԳՆԱՃ

2011թ. հունվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.3%  գնաճ,  ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել   ձկնամթերքի,  ձվի,  մրգի,  բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 8.0-24.9%  գնաճը:  

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3-24.9% գնաճ, իսկ մյուս 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մրգի ապրանքախմբում 2011թ.  հունվարին 2010թ.  հունվարի համեմատ արձանագրվել է 38.9%,  իսկ 2010թ.  դեկտեմբերի համեմատ` 24.9%  գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում մրգի գներն աճել են 10.7-35.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել  ք. Կապանում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 28.9%-ով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ.  հունվարին 2010թ.  հունվարի համեմատ արձանագրվել է 29.0%, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ` 24.3% գնաճ: 2011թ.  հունվարին 2010թ.  դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է  կարտոֆիլի 20.0%  գնաճ:  Հանրապետության դիտարկված քաղաքներում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 12.9-34.6%-ով,  ընդ որում,  գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել  է 24.6%-ով:  

2011թ. հունվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ մրգի,  բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի  ընդհանուր գնաճը կազմել է 24.5%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 7.28%  տեսակարար  կշիռ,  նշված  ժամանակահատվածում  նպաստել  են  սպառողական  գների  ընդհանուր մակարդակի  աճին 1.7 տոկոսային կետով:

2011թ. հունվարին 2010թ. հունվարի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 36.4%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ` 8.6%-ով: 2011թ. հունվարին ձվի հանրապետական միջին գինը կազմել է 66.5 դրամ (ամենաբարձր գինը գրանցվել է ք.  Եղեգնաձորում` 83.3  դրամ,  իսկ ամենացածրը`  մայրաքաղաքում` 63.6  դրամ)`2010թ.  դեկտեմբերին արձանագրված 61.3  դրամի դիմաց:

Մսամթերքի ապրանքախմբում 2011թ.  հունվարին 2010թ.  հունվարի համեմատ գրանցվել է 17.6%,  իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`3.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է տավարի մսի 6.0% գնաճով:  Խոզի և ոչխարի մսերի գները 2011թ.  հունվարին 2010թ.  դեկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են համապատասխանաբար 1.3%  և 1.5%-ով:  Հանրապետության դիտարկված քաղաքներում 2011թ.  հունվարին 2010թ.  դեկտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.5-9.2%  գնաճ,  ընդ որում,  գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 3.0%-ով:  

2011թ.  հունվարին 2010թ.  դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, հացամթերքի,  կենդանական և բուսական յուղերի,  հրուշակեղենի,  կաթնամթերքի,  սուրճի,  թեյի,  կակաոյի,  շաքարավազի 0.1-0.9% գնաճ, իսկ  այլ մթերքի և ոչ ոգելից խմիչքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:  

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85