Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
02/02/2011 12:07
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակն, իր հանրային տեղեկատվության ծառայությունների շրջանակում, հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի ԲՈՒՀ-երի  ուսանողների համար: Մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկությունն ու քննարկում ծավալել երկրի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Մրցույթի հավանական մասնակիցները պետք է մինչև մրցույթի արդյունքների հայտարարումը պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանի ԲՈՒՀ-երից  մեկում: Հատկապես խրախուսվում է, որ դիմեն հասարակական գիտությունների (օրինակ` էկոնոմիկայի, քաղաքագիտության, հանրային կառավարման և հանրային քաղաքականության) բնագավառների ուսանողները:

Առաջարկվում են  հետևյալ երկու թեմաները.

Թեմա 1.  Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը հաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները: (Քննարկել խնդրի լուծման համար անհրաժեշտ առաջնահերթ բարեփոխումների քաղաքականությունները: Հուշող հարցեր` ինչպե՞ս կարող է կառավարության հարկային քաղաքականությունը սատարել տնտեսության վերականգնմանը: Տնտեսության ո՞ր ճյուղերն ունեն Հայաստանի մրցակցային առավելությունները բացահայտելու ներուժ: Կառավարությունն ինչպե՞ս պետք է պայքարի աղքատության դեմ` հնարավոր դարձնելով տնտեսական  աճը: Որո՞նք են գործարարության զարգացման հիմնական խոչընդոտները, և կառավարությունն ինչպե՞ս կարող է վերացնել դրանք:)

Թեմա 2. Ի՞նչ արժեք ունեն Հայաստանի անտառները:  (Հետաքրքրում է կարծիքն այն մասին, թե Հայաստանում անտառներն ինչ արժեք ունեն: Հուշող հարցեր` ինչու՞ են անտառները կարևոր: Ինչու՞ պետք է պաշտպանենք  դրանք: Ի՞նչ դեր է կատարում անտառը երկրի տնտեսական զարգացման մեջ: Ի՞նչ դեր ունի անտառը տեղական  համայանքների զարգացման գործում):

ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2011թ.-ի ՄԱՐՏԻ 10-Ն Է:

Բոլոր շարադրությունները կգնահատվեն ՀԲ Երևանի գրասենյակի փորձագետների կողմից: Ձեր աշխատանքը պետք է լինի լավ փաստարկված ու հիմնավորված, ունենա հստակ ու տրամաբանական կառուցվածք: Լավագույն 4 ակնարկների համար Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի կողմից կտրամադրվեն դրամական մրցանակներ` հետևյալ կարգով.

1-ին տեղ` 700 ԱՄՆ դոլար
2-ին տեղ` 500 ԱՄՆ դոլար
3-ին տեղ` 400 ԱՄՆ դոլար
4-րդ տեղ` 300 ԱՄՆ դոլար

Անտառների հարցի վերաբերյալ մրցանակների համար ֆինանսավորումը տրամադրվում է Եվրոպական հարևանության և գործընկերության Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման ծրագրի կողմից: Բոլոր գումարները կտրամադրվեն ՀՀ դրամով:

Օրացույց
փետրվարի 1                    ակնարկների մրցույթի մեկնարկ
մարտի 10                        ներկայացման վերջնաժամկետ
ապրիլ ի 10                      եզրափակիչ փուլ անցնողների հայտարարում
ապրիլի 20                       մրցանակաբաշխության արարողություն

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37