Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է  Ռուսաստանի Դաշնություն SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա 
25/11/2021 17:57
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է  Ռուսաստանի Դաշնություն SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա 

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց 25.11.21-25.02.22թթ․ կատարել դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ իջեցված սակագներով:

25.11.2021թ Բանկը մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում ֆիզիկական անձինք կարող են SWIFT համակարգով ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով դրամական փոխանցումներ ուղարկել Ռուսաստանի բանկերի հաշիվներին` շահավետ պայմաններով: 

Ակցիայի ընթացքում դեպի Ռուսաստանի բոլոր բանկեր ՌԴ ռուբլով դրամական փոխանցումների ուղարկման համար գործելու է 2,390 ՀՀ դրամ սակագին՝ անկախ փոխանցվող գումարից։ 

ԱՄՆ դոլարով և Եվրոյով փոխանցումները ՎՏԲ Բանկ ՀԲԸ և «Սբերբանկ» ՀԲԸ կիրականացվեն նույնպես 2,390 ՀՀ դրամ սակագնով, իսկ նույն արժույթներով դրամական փոխանցումները դեպի ռուսական այլ բանկեր՝ 0,1% միջնորդավճարով, նվազագույնը՝ 3,900 ՀՀ դրամ։  

Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին՝ սկսած 1 ժամվա ընթացքում։

Ակցիայից կարող են օգտվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներն, այնպես էլ այն ֆիզիկական անձինք, ովքեր դեռևս չեն հանդիսանում Բանկի հաճախորդ:

SWIFT փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Բանկի մասնաճյուղ՝ նշելով փոխանցումը ստացողի անունը, ռուսական բանկում ստացողի հաշվեհամարը և ստացող բանկի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype համակարգով:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է Հայաստանում դրամական փոխանցումների սպասարկման ծավալով։ 2021թառաջին 3 եռամսյակների արդյունքներով Բանկի կողմից սպասարկված դրամական փոխանցումների քանակը կազմել է շուրջ 500 հազար, ինչը 34%-ով գերազանցում է 2020թ նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

SWIFT դրամական փոխանցումների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/transfer/swift-mijazgayin-p-okhants-owmner հղումով, ակցիայի պայմաններին կարելի է ծանոթանալ կից հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

 

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67