ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՍՏԱՆԱԼ ՆԱԵՎ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն քարտի կամ բանկային հաշվի միջոցով կենսաթոշակների վճարման մասին պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:
Թոշակառուներին կառաջարկվեն 2 փաթեթներ` «Թոշակային Արտոնություն» եւ «Թոշակային Ստանդարտ», որի շրջանակներում թոշակառուներին անվճար կտրամադրվեն պլաստիկ քարտեր:
Թոշակառուները կարող են ինքնուրույն ստանալ իրենց կենսաթոշակը բանկի ցանկացած բանկոմատում` շուրջօրյա եւ առանց միջնորդավճարի: Բացի այդ, թոշակառուները կարող են իրենց գումարը կուտակել քարտային հաշիվների վրա` ստանալով տոկոսային եկամուտ:
Քարտերով կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները պետք է դիմեն «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ եւ կնքեն համապատասխան պայմանագիր: