Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Ինեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում 
26/11/2021 19:17
Կիսվել

Ինեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում 

Ինեկոբանկը մեկնարկում է paylater ծառայությունը՝ ներկայացնելով ողջ աշխարհում հայտնի BNPL (buy now, pay later) գնումներ կատարելու նոր ձևաչափը Հայաստանում. վայելի՛ր պահը, վճարումը կսպասի:

Բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկն այս անգամ հանդես է գալիս ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայությամբ: Այսուհետ հաճախորդներն ունեն ֆինասական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները և ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի:

paylater-ը  միջազգային շուկայում մեծ տարածում գտած վճարման ժամանակակից տարբերակ է, որն օգտատերերին տրամադրում է մինչև 5.000.000 ՀՀ դրամ սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումը կատարել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որևէ հավելյալ վճարի։ Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչև էսթետիկ բժշկություն և կրթություն, հագուստից և աքսեսուարներից մինչև ավտոտեխսպասարկում: 

«paylater-ի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ և հագեցնելով կյանքը հաճելի պահերով»,- ասում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ հավելյալ ձևակերպումների անհրաժեշտության: Ընդ որում, օգտատերն ինքն է ընտրում՝ վճարումն ամբողջությամբ, թե մասամբ  կատարել paylater-ի միջոցով՝ օգտագործելով նաև սեփական միջոցները։

Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն  նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլև օգնում է բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ և ներգրավել նոր հաճախորդներ։ 

«Որպես առաջատար թվային բանկ, մենք մշտապես ձգտում ենք ստեղծել  այնպիսի նորարարական լուծումներ, որոնք փոխշահավետ կլինեն թե՛ անհատների և թե՛ բիզնեսների համար՝ հիմքում ունենալով յուրաքանչյուրի նպատակների իրագործման համար հնարավորություններ ստեղծելու Ինեկոբանկի առաքելությունը»,- նշում է բանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։ 

paylater-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ օգտվել ծառայությունից անմիջապես InecoMobile-ի միջոցով։

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78