ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ 85%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ
ՀՀ առևտրի շրջանառության 85%-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին, մինչդեռ ՀՀ մարզերի բնակիչները առևտրի ոլորտում ցուցաբերում են պակաս ակտիվություն: Այսպես, առևտրի աշխուժության տեսանկյունից ՀՀ մարզերից որոշակիորեն առանձնանում են Կոտայքի (բաժին է ընկնում ՀՀ առևտրի շրջանառության 2.9%-ը), Լոռու (2.0%) և Շիրակի (2.6%) մարզերը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Արմավիրի մարզին բաժին է ընկնում ՀՀ առևտրի շրջանառության 1.9%-ը, իսկ մնացյալ մարզերում այս ցուցանիշը չի գերազանցում 2%-ը:
Հատկանշական է նաև, որ 2010 թվականի արդյունքներով գրանցված ցուցանիշների համաձայն, Երևան քաղաքի` միջին հաշվով մեկ բնակչին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը կազմում է շուրջ 881 հազար դրամ, մինչդեռ մարզերում այս ցուցանիշը չի գերազանցում 120 հազարը: