Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 338,120-ի (+189)
Հայաստանում նոյեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 հազար 120 դեպք, որից 316 հազար 198-ը`առողջացած, 7535-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 947 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 4172 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք, առողջացել է 1072 քաղաքացի, արձանագրվել է մահվան 21 դեպք: