Ամերիաբանկը միացել է Երևանում նոր էլեկտրակայանի կառուցման ծրագրին
Երևանում բացվել է «Արմփաուեր» ՓԲԸ-ին պատկանող 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանը:
Ծրագրի իրագործման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Ամերիաբանկը աջակցել է ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի և շրջանառու միջոցների ֆինանսավորում:
Նախատեսվում է, որ էլեկտրակայանը ՀՀ էներգետիկ ցանցին է մատակարարելու նմանատիպ կայանների կողմից ամենաէժան և բնապահպանական նորմերի տեսանկյունից նվազագույն արտանետումներով արտադրվող էլեկտրաէներգիան։