![Եվրամիությունը մտադիր Է 300 մլրդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում](https://b24.am/pub/uploads/2020/09/Digital-world-25117-1280x718.jpeg)
Եվրամիությունը մտադիր Է 300 մլրդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում
Եվրամիությունը մտադիր Է մինչեւ 2027 թվականն ամբողջ աշխարհում 300 միլիարդ եվրո ներդնել ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մինչեւ 2027 թվականը մենք 300 միլիարդ եվրո կներդնենք, որպեսզի նպաստենք մեր գերակայություններին՝ կանաչ եւ թվային անցումներին»,- ասել Է նա: Ինչպես նշված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, միջոցները կուղղորդվեն ենթակառուցվածքայն, թվային եւ կիլմայական նախագծեր, որոնք կնպաստեն այսպես կոչված կանաչ անցմանը: