Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Թուրքիայից ապրանքների ներկրման ծավալները նվազել են 3.3 անգամ. Վահրամ Միրաքյան
01/12/2021 17:33
Կիսվել

Թուրքիայից ապրանքների ներկրման ծավալները նվազել են 3.3 անգամ. Վահրամ Միրաքյան

Մանթաշով գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը հերթական անգամ անդրադարձել է Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի թեմային.«Սա թուրքական ապրանքների ներկրման ծավալի պաշտոնական թվերն են: Ըստ էության մոտ 3.3 անգամ պակասել է: Բայց իրականում թուրքական ապրանքների ներկրումն արգելված չի, այլ իրականացվում է ընտրանքային ներկրում: Օրինակ հումք կամ սարքավորում թույլատրվում է:

Ընտրանքային ներկրումը նորմալ պրակտիկա է, որը կիրառում են շատ տարբեր երկրներ, սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Եվրոմիությունումով: Ընտրանքային ներկրումն անհրաժեշտ է սեփական արտադրողին պաշտպանելու համար:

Նախորդ գրառման ժամանակ կարծիքներ հնչեցին, որ ծագման երկրի սերտիֆիկատը կեղծելով կամ այլ ճանապարհներով մեկա նույն քանակը ներկրվում է:

Նախ նույն քանակը չի, դա ասում են ոլորտի գործարարները, երկրորդ՝ էդ պրակտիկան քրեորեն պատժելի արարքա, եթե որևէ մեկը տեղյակ է նման խախտումներից (հատկապես պաշտոնյաները) ապա պետք է դիմի իրավապահ մարմիններին, ոչ թե ԱԺ ում հայտարարի, որ մեկա բերում են, եկեք հանենք արգելանքը: Նման բան ասելը նույնն է, ինչ խոստովանելը, որ պետությունն անկարող է իր որոշումներին տեր կանգնել:

Իսկ թուրքական արգելված ապրանքների մուտքը Հայաստան ավելի արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է արգելել ոչ միայն մուտքը, այլև վաճառքը: Էդ դեպքում մաքսայինից բացի հարկայինն էլ կարող է վերահսկել: Պլյուս անհրաժեշտ է արգելել թուրքական ընկերություններին պատկանող բրենդերի վաճառքը, եթե ուզում ենք խնդիրն ամբողջությամբ լուծել:

Հա, մեկ էլ պետք չի 6 ամիսը մեկ հարցը դնել քննարկման, բացել, թե չբացել, հասկանում ենք, որ տնտեսությունից բան չեք հասկանում, բայց նկատի ունեցեք, որ 6 ամիսը մեկ քննարկելով սթրեսի եք ենթարկում ոլորտում ներդրում արած տեղական ընկերություններին: Ուղղակի սուս ու փուս երկարացրեց, առնվազը մի 10 տարի», – գրում է Միրաքյանը:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14