Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ. Ակբա բանկ
01/12/2021 19:23
Կիսվել

«Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ. Ակբա բանկ

«Ի բարի» ընկերության համահիմնադիր Նիկոլայ Մխիթարյանը ցանկանում է Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնել նաև որպես մրգերի աշխարհ։

«Ի բարին» ներկայացնում է  ջեմեր, մուրաբաներ, բրինձ, մեղր, նռան գինի, չրեր, թեյեր։ Նորարար բաղադրատոմսերով մուրաբաների ու ջեմերի տեսականին շուկայում արագ դիրքավորվեց. համ, որակ և ճիշտ բրենդինգ։ «Ի բարիի» արտադրանքներն առողջ են,  քիմիական մշակումների գործընթացը՝ զրոյական։

Բարի գործը Նիկոլայը սկսել է 3 տարի առաջ՝ օրգանական մեղրի արտադրությունից։ Գործընկերների՝ Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ և խորհրդատվությամբ կարողացավ մեղրի համար ստանալ  օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ և արտադրական ծավալը մեծացնել գրեթե 6 անգամ: Ընկերությունում նախատեսում են ամեն տարի 3-4 նոր նախագիծ իրականացնել՝ տեղական և դրսի շուկայի համար։

«Մենք հայկական անուշահամ մրգերից, խոտաբույսերից ստեղծում ենք ապրանք, որ բարիք լինի բոլորի համար։ Երբ սկսում էինք օրգանական մեղրի բիզնեսը, պետք էր սերտիֆիկացման պրոցես անցնել: Ի շնորհիվ Ակբա բանկի ու NABU–ի, կարողացանք կայուն ու  երկարատև համագործակցություն սկսել: Անկախ օգնության չափից, կարևոր է, որ երբ գործունեություն ես սկսում, լինեն մարդիկ, որ քո հետ քայլեն այդ դժվար ճանապարհով։ Մենք լավ գործընկերներ ենք: Այժմ մեզ ոգեշնչում է այն միտքը, որ հայկական արտադրանքը, որի վրա գրված է «Արտադրված է Հայաստանում», հայտնվի աշխարհի լավագույն դասի խանութներում»,–նշում է «Ի բարի» ընկերության համահիմնադիր, տնօրեն Նիկոլայ Մխիթարյանը։

«Ի բարիի» արտադրանքներն արտահանվում են տասից ավելի երկրներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Բելառուս, Ղազախստան, Անգլիա… Աշխարհագրությունն ընդլայնվում է. շուտով՝ նաև Չինաստան և Մալազիա։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88