Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ ՀՈՒՆՎԱՐ 2011
07/02/2011 13:39
Կիսվել

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ ՀՈՒՆՎԱՐ 2011

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը և «Բիզնես 24»-ը ներկայացնում են «ՍԹԱՐ պարենային զամբյուղը»` հաշվարկված հունվար ամսի ընթացքում սուպերմարկետների ցանցում արձանագրված գների հիման վրա:

Հունվարի 1-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է 30095.5 դրամ` ամսական կտրվածքով, և  361145.9 դրամ` տարեկան: Դեկտեմբերի 1 – 31 ժամանակահատվածի համեմատ (28 525.53 դրամ) զամբյուղի արժեքն աճել է 5.05%-ով:

Հունվարի ամսին` դեկտեմբերի համեմատ, փոփոխություններ են կրել հետևյալ ապրանքատեսակների գները.

– Նվազել են ձվի (-12.7%) և ձկան (-2.3%, սուպերմարկետների ցանցում անցկացվող ակցիա) գները:

– Աճել են ձավարեղեն (բրինձ +11.2%), ընդեղեն (+5.9%), տավարի միս (+3.3%), կաթ (+0.3%), կաթնաշոռ (+2.2%), պանիր (+1.1%), կարտոֆիլ (+20.7%), խնձոր (12.7%), բանջարեղեն (կաղամբ, սոխ +19.1%), շաքար (+3.8%), մարգարին (5%) գները:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2010թ.-ի 4-րդ եռամսյակի տվյալներով  ՀՀ-ում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 29 507.6 դրամ` ամսական կտրվածով, և 354 091.5 դրամ` տարեկան:

Պարենային նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված են հետևյալ ապրանքատեսակները` հաց (օրական/տարեկան սպառում ըստ մեկ շնչի` 250գր/91.3կգ), ալյուր (20գր/7.3կգ), մակարոնեղեն (15գր/5.5կգ), ձավարեղեն (50գր/18.3կգ), ընդեղեն (20գր/7.3կգ), տավարի միս (100գր/36.5կգ), կաթ (200մլ/73լ), կաթնաշոռ (10գր/3.7կգ), կենդանական յուղ (20գր/7.3կգ), պանիր (25գր/9.1կգ), կարտոֆիլ (250գր/91.3կգ), բանջարեղեն/ սոխ և կաղամբ (300գր/103.5կգ), միրգ/խնձոր (200գր/73կգ), շաքար (50գր/18.3կգ), ձու (0.5 հատ/182.5 հատ), բուսական յուղ (20գր/7.3կգ), մարգարին (10գր/3.7կգ) և ձուկ (30գր/11կգ):

Հունվարի 1-31-ի դրությամբ Սթար սուպերմարկետների ցանցում պարենային զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների համար գործող նվազագույն գներն են`

Ա. Դեկտեմբերի 1-31 ժամանակահատվածի համեմատ գների փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք | Փոփ.

Ձավ. (բրինձ)` 328 դր/կգ | 16.4 դրամ | 6002.4 դրամ | աճ 11.2%

Ընդեղեն` 1037.5 դր/կգ | 20.8 դրամ | 7573.75 դրամ | աճ 5.9%

Տավարի միս` 2347 դր/կգ | 234.7 դրամ | 85665.5 դրամ | աճ 3.3%

Կաթ` 318 դր/լ | 63.6 դրամ | 23214 դրամ | աճ 0.3%

Կաթնաշոռ` 1595 դր/կգ | 16.0 դրամ | 5901.5 դրամ | աճ 2.2%

Պանիր` 2470 դր/կգ | 61.8 դրամ | 22477 դրամ | աճ 1.1%

Կարտոֆիլ` 262դր/կգ | 65.5 դրամ | 23920.6 դրամ | աճ 20.7%

Բանջ. (սոխ, կաղամբ)` 262 դր/կգ | 78.6 դրամ | 28689 դրամ | աճ 19.1%

Միրգ (խնձոր)` 915 դր/կգ | 183 դրամ | 66795 դրամ | աճ 12.7%

Շաքար` 329 դր/կգ | 164.5 դր | 6020.7 դրամ | աճ 3.8%

Ձու` 55 դր/հատ | 27.5 դր | 10037.5 դրամ | նվազում 12.7%

Մարգարին` 945 դր/կգ | 9.5 դր | 3496.5 դրամ | աճ 5%

Ձուկ (իշխան)` 1925 դր/կգ | 57.8 դր | 21175 դրամ | նվազում 2.3%

Բ. Գնային փոփոխություններ չկրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք

Հաց` 358 դր/կգ | 89.5 դրամ | 32685.4 դրամ

Մակարոնեղեն` 340դր/կգ | 5.1 դրամ | 1870 դրամ

Ալյուր` 290 դր/կգ | 5.80 դրամ | 2117 դրամ

Կենդ. յուղ` 1100 դր/կգ | 22.0 դրամ | 8030 դրամ

Բուսական յուղ` 750 դր/կգ | 15 դր |  5475 դրամ

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2