Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ
06/12/2021 19:07
Կիսվել

Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում կայացել է  Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ առողջապահության նախարարը և  «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։ Նախքան ասուլիսը նախարարները ընկերության տնօրենի հետ միասին շրջայց են կատարել և ծանոթացել ընկերության արտադրական պրոցեսներին ու հզորություններին։

Ասուլիսի մեկնարկին էկոնոմիկայի նախարարը նշել է․ «Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «ԼԻԿՎՈՐ» հայկական ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»։ Նա հավելել է, որ նախորդ շաբաթ Կառավարության հնգամյա ծրագրում հրապարակվել է արդյունաբերության հինգ գերակա ոլորտների ցանկը, որոնցից մեկը դեղագործությունն է։ Նա ընդգծել է, որ նախարարության գործունեության կիզակետում լինելու է դեղագործական ոլորտի զարգացումը՝ նման դեղագործական ընկերությունների հետ խորը համագործակցության շնորհիվ։

Առողջապահության նախարարն իր խոսքում նշել է․ ««Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի խթանիչ (բուստեր) դեղաչափը: Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»։

«ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը, ամփոփոլով ասուլիսը, ասել է․ «Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը կարևոր հաջողություն է թե՛ մեր ընկերության, թե՛ երկրի համար։ Ընկերությունը տիրապետում է 3 GMP հավաստագրերի՝ առաջին Ազգային, առաջին Եվրասիական և միջազգային PIC/S։ «ԼԻԿՎՈՐ»-ի դեղամիջոցների 70%-ը արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Հարկ եմ համարում շեշտել, որ մեր ընկերությունն իրականացնում է պատվաստանյութի լիարժեք արտադրություն՝ վերամշակելով ռուսական կողմից ստացված սուբստրատը և ապահովելով արդեն պատրաստի արտադրանքի հատուկ սառնարանային պայմաններում պահպանումը»։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04