Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ IFC-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀ ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
08/02/2011 14:59
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ IFC-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀ ԳՈՐԾԱՐԱՐ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) խորհրդատվական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Ներդրումային միջավայր» ուղղության ղեկավար Լիզա Քեսթների գլխավորած պատվիրակությանը։ 

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել IFC-ի գործունեությունը Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ու կարևորել ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրի» ընթացքն ու հետագա անելիքները։ Այդ համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը` հարկերի վճարման, անդրսահմանային առևտրի և տեսչական ստուգումների ոլորտներում։ Ընդգծվել է տեղական և միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը ևս։

Անդրադառնալով հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումներին, նշվել է, որ 2010 թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշվետվությունների պատրաստման վրա ծախսվող ժամանակի 30 տոկոսը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ 2011թ. հուվարի 1-ից հարկ վճարողները հնարավորություն են ստացել ավելացված արժեքի հարկի հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ 

Երկուստեք կարևորվել է նաև նոր ստեղծվող բիզնեսի զարգացումը պարզեցնելու ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվելիք «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով իրավաբանական անձանց գրանցման համակարգի ներդրումը, ինչի արդյունքում գրանցման գործընթացը կկատարվի 3 օրում։ Համակարգի ներդրմամբ շահագրգիռ գերատեսչություններին հնարավորություն կընձեռվի էլեկտրոնային եղանակով փոխանակել տեղեկատվություն։

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56