2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 0.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 319,266.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 20.1%-ով և կազմել 8,803.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 7.7%-ով և կազմել 18,840.0 տոննա։
Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 10.0%-ով և կազմել 6,023.8 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 12.0%-ով և կազմել 13,580.3 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 5.0%-ով և կազմել 28,016.0 տոննա։