08/02/2011 17:36
2010Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՓԱՅՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է փայտի և փայտյա իրերի արտահանման ծավալի զգալի աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, հաշվետու տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ից փայտի և փայտյա իրերի արտահանման համախառն ծավալը կազմել է 742.4 հազար ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը 2009 թվականի համեմատությամբ աճել է 2,1 անգամ: Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Հայաստանից արտահանվել էր 360.3 հազար դոլար ընդհանուր արժողությամբ փայտ և փայտյա իրեր:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան փայտի և փայտյա իրերի ներմուծման ծավալներն աճել են 11.3%-ով և կազմել 56701.7 հազար ԱՄՆ դոլար:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
