
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
2011թ. փետրվարի 8-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հնարավորություն է ընձեռում կենսաթոշակառուներին ստանալ իրենց կենսաթոշակները վճարային քարտերի և ընթացիկ հաշիվների միջոցով: Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կնքել է պայմանագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ, համաձայն որի կենսաթոշակի գումարը կարող է փոխանցվել Կենսաթոշակառուի ընթացիկ կամ քարտային հաշվին:
Այսպիսով, կենսաթոշակը Կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է վճարվել ինչպես նրա կողմից Բանկում բացված ընթացիկ հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարներից, այնպես էլ Կենսաթոշակառուի` Բանկում բացված քարտային հաշվին մուտքագրված կենսաթոշակի գումարներից:
Կենսաթոշակառուների համար մշակվել են ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ, որով սահմանվում են հաշիվների սպասարկման հատուկ պայմաններ: Կենսաթոշակառուի բանկային հաշիվները բացվում և սպասարկվում են ԱՆՎՃԱՐ: