09/02/2011 11:08
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼ Է ԲԱՐՁՐ ՀԱՐԿ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը երեկ` փետրվարի 8-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ առաջիկայում կբարձրացվի բանկային գործունեության նկատմամբ սահմանված հարկի դրույքաչափը: Այս քայլով բրիտանական կառավարությունը նախատեսում է ապահովել 800 մլն ֆունտի (950 մլն եվրո) լրացուցիչ մուտքեր: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, այս լրացուցիչ ֆինանսական միջոցները կօգնեն երկրի կառավարությանը լուծել բյուջեի պակասուրդի հետ կապված խնդիրները:
Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր 150 մլրդ ֆունտ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
