Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
09/12/2021 20:07
Կիսվել

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության նիստի ընթացքում աջակցություն են ստացել հերթական ներդրումային ծրագրերը.

Կառավարությունը բավարարել է «Շարոսոլար» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ներմուծվող սարքավորումներով ընկերությունը նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կառուցել և շահագործել «Շարոսոլար 1»՝ 4810 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան, որտեղ օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ երկերեսանի արևային վահանակներ և արևային վահանակներ կրող կոնստրուկցիաներ: Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Առկա են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված Էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիան՝ մինչև 2041թ.-ի դեկտեմբերի 25-ը գործողության ժամկետով: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը: Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.8 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 17 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 350 մլն դրամ։ Ներդրումների շուրջ 1.5 մլրդ դրամն արդեն իսկ իրականացվել է։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակներում, 1 տարվա ընթացքում, նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 160,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 69.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.5 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Մագնակ Սոլար» ՍՊԸ-ն: Ներմուծվող սարքավորումները նախատեսված են «Արև-1» և «Արև-2» յուրաքանչյուրը 5000 կՎտ տեղակայվող հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու համար: Կայաններում տեղադրվելու են Եվրոպական ստանդարտներին համապատասղանող սարքավորումներ: Կայանները կառուցվելու և շահագործվելու են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք և Շողակաթ գյուղերում: Արտադրված էլեկտրաէներգիան վաճառվելու է ՀԷՑ-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով: Առկա են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված Էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիաներ՝ մինչև 2042թ.-ի ապրիլի 2-ը գործողության ժամկետով: Տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը կազմելու է 10.5 մլն կՎտ/ժ յուրաքանչյուրը: Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 3.6 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 30 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 2.9 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 700 մլն դրամ։ Ներդրումների մոտ 3 մլրդ դրամն արդեն իսկ կատարված է, այդ թվում ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 635 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 61 մլն դրամ:

Գործադիրը թույլատրել է մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվել նաև «Արևի սքինքեր» ՓԲԸ-ին: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության համար: Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին՝ Արմավիրի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ` մինչև 433,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ՌԴ, ԵՄ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.3 մլն դրամ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04