Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՅՍՈՒՀԵՏ  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ` 15 ՕՐՈՎ
09/02/2011 15:34
Կիսվել

ԱՅՍՈՒՀԵՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ` 15 ՕՐՈՎ

"Ժամանակավոր ներմուծում" սահմանումն արդեն իսկ ենթադրում է, որ խոսքը, բնականաբար, ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մասին է, այսինքն` այդ ռեժիմով ներմուծված ավտոմեքենան վաղ թե ուշ պետք է կամ մաքսազերծվի, կամ արտահանվի: Նախկինում ժամանակավոր ներմուծման ժամկետը մեկ տարի էր. Մաքսային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությամբ փետրվարի 5-ից բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծում իրականացնել միայն մեկ անգամ` 15 օրով: Այս մասին նշվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Սահմանված ժամկետը լրանալուց հետո տվյալ ավտոմեքենան արդեն պետք է ձևակերպվի և կատարվեն համապատասխան վճարումները: Եթե օրենքի պահանջը չի կատարվում, ապա լրացուցիչ բարդությունների առաջ են հայտնվելու, ինչն անխուսափելի է. այդ դեպքում Մաքսային օրենսգրքով տուգանք է սահմանված` մաքսային արժեքի 10 տոկոսի չափով: Եթե դրանից հետո դարձյալ վճարումները չեն կատարվում, ապա ուշացրած օրերի համար ևս կնշանակվեն տույժեր:
Այն անձինք, ովքեր ավտոմեքենաների "ժամանակավոր ներմուծում"-ն իրականացրել են մինչ այս օրենքի ուժի մեջ մտնելը` փետրվարի 5-ը, ապա այդ դեպքում հաշվի կառնվի կնքված պայմանագիրը և դրանում նշված ժամկետը:
Հիշեցնենք, որ օրենսդրական այս փոփոխությունն ամենևին անակնկալ չէր մեր քաղաքացիների համար. այս հարցի վերաբերյալ քննարկումները սկսվել էին դեռևս անցյալ տարի, որի շուրջ Ազգային ժողովում բազմաթիվ առաջարկներ են արվել, խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրությունների և վերլուծություննների փուլ է անցել, և օրենքն ընդունվել է` հաշվի առնելով բոլոր կողմ և դեմ ձայները:
Պետք է նշել, որ մինչ այս փոփոխությունը, երբ ժամանակավոր ներմուծման ժամկետը մեկ տարի էր, խնդիրը բազմաթիվ շահարկումների տեղիք էր տալիս, քանի որ դա անհավասար դաշտ էր ստեղծում մյուս ներմուծողների համար: Բացի այդ, նաև բյուջետային, վերահսկողության և անվտանգության խնդիրներ էին առաջանում:
Այսպիսով, պետությունը սահմանում է խաղի միևնույն կանոնները` բոլոր ներմուծողների համար:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85