Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածներ՝ 342,604 (+66)
ՀՀ առողջապահության նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
- 66 նոր դեպք
- 3619 թեստավորում
- 438 առողջացած
- 17 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342604 դեպք, որոնցից 325832 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7476 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1477 է:
Ընդհանուր կատարվել է 2 451 381 թեստավորում: