Տնտեսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 110.37+0.38 WTI - 103.43-3.73
COMEX:  GOLD - 4480.00-1.59 SILVER - 74.83-2.27
COMEX:  PLATINUM - 1923.20-2.50
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.84-0.06 EUR/GBP - 1.1602-0.35
FOREX:  EUR/USD - 1.1602-0.35 GBP/USD - 1.3399-0.11
STOCKS RUS:  RTSI - 1176.92+1.30
STOCKS US: DOW JONES - 49363.88-0.65 NASDAQ - 25870.71-0.84
STOCKS US: S&P 500 - 7353.61-0.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 59804.41-1.23 TOPIX - 3791.65-1.53
STOCKS CHINA:  HANG SENG - 25651.12-0.57 SSEC - 4162.18-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10330.55+0.07 CAC40 - 7981.76-0.07
STOCKS EUR:  DAX - 24400.65+0.38
20/05/2026  CBA:  USD - 367.87-0.34 GBP - 492.8-0.79
20/05/2026  CBA:  EURO - 426.69-1.21
20/05/2026  CBA:  GOLD - 53184-862 SILVER - 899.35+2.84
ՊԵԿ. Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք
13/12/2021 18:02
Կիսվել

ՊԵԿ. Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է քրեական գործ

Օպերատիվ hետախուզական միջոցառումների  շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանց պետական գրանցման, հանքարդյունահանման ապօրինի  դեպք:

ՀՀ ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում  գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժնի կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ առ այն, որ նշված տարածքում իրականացվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի հանքարդյունահանում ֆիզիկական անձի` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ի կողմից:  Վերջինս այն կազմակերպել է տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով և հիմնականում երեկոյան ժամերին` հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով: Արմավիրի մարզի Արտամետ համայնքի տարածքում գտնվող ընկերությանը պատկանող մոտ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությունը կազմակերպվել  է առանց  ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային  մարմիններում  հաշվառում  ունենալու:

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 հզ խոր. մետր լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ  159 միլիոն դրամ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի մասով  կազմվել է արձանագրություն, որի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերը ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատ­րաստ­­ված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Ծանուցում՝  ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

20/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.87
-0.34
Եվրո (EUR)
426.69
-1.21
Ռուբլի (RUR)
5.1458
-0.0083
Լարի (GEL)
137.57
-0.13
53184
-862
Արծաթ
899.35
+2.84