Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՎԱՆԴԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ`  «ՈՍԿՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ» ԱՎԱՆԴ
11/02/2011 11:06
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՎԱՆԴԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ` «ՈՍԿՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ» ԱՎԱՆԴ

Ամերիաբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` “Ոսկու կառուցվածքային” ավանդ:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ավանդի այս նոր տեսակը ստեղծում է եկամուտների ստացման աննախադեպ հնարավորություն` միջազգային շուկաներում ոսկու գնի բարձրացումից, այսինքն` երբ ապահովվում է ոսկու դրական եկամտաբերություն: Ըստ էության, այս ավանդում ներդրում կատարելը համարժեք է ավանդի ժամկետի տևողությամբ ոսկում ներդրում կատարելուն, սակայն այն կարևոր տարբերությամբ, որ անկախ ոսկու գնի փոփոխությունից (այդ թվում` ոսկու գնի նվազումից) բանկը երաշխավորում է ներդրված գումարի վերադարձը:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, ներգրավման նվազագույն  ժամկետը` 2 տարի:

Դեռևս 2010թ. ապրիլին Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում հանդես էր եկել նոր ծառայությամբ` Կառուցվածքային ավանդով, որն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն  ընձեռեց միջազգային շուկաներում գումարներ վաստակել` առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի: “Ոսկու կառուցվածքային” ավանդը լինելով Կառուցվածքային ավանդի տեսակ` բացի միջազգային շուկաներում ձևավորվող եկամտից, ապահովում է նաև ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, որը ստացվում է  ավանդական բանկային ավանդի ներդրումից:

“Ոսկու կառուցվածքային” ավանդն ապահովում է հասանելիություն միջազգային շուկաներին և այդ շուկաներում  եկամտի ստացման բացառիկ հնարավորություն` առանց ավանդի գումարի և ֆիքսված տոկոսադրույքով ձևավորված եկամտի կորստի ռիսկի:

“Ամերիաբանկ” ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: “Ամերիաբանկ”-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: “Ամերիաբանկ”-ի ռազմավարական գործընկերն է “Տրոյկա Դիալոգ” խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2