Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՀՀ 21 ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻՑ 20-Ը 2010Թ.-Ն ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
11/02/2011 14:10
Կիսվել

ՀՀ 21 ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻՑ 20-Ը 2010Թ.-Ն ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ

ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերն ամփոփել են նախորդ տարվա իրենց գործունեության արդյունքները: Վերջիններիս հրապարակած` 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական արդյունքները ներկայացնող միջանկյալ հաշվետվությունների համաձայն, հայաստանյան բանկերից միայն մեկն է  2010  թվականն ամփոփել վնասով, իսկ մնացյալ 20 բանկերը ֆինանսական տարին եզրափակել են զուտ շահույթով: 

Առևտրային բանկերի ներկայացրած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համաձայն, 2010 թվականի արդյունքներով ՀՀ բանկային համակարգում զուտ շահույթի մակարդակով առաջատար է «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» բանկը: Վերջինս հաշվետու տարվա արդյունքներով ապահովել է 4 556.9 մլն դրամի զուտ շահույթ: Նշենք նաև, որ տարեկան զուտ շահույթի մակարդակով ՀՀ բանկային համակարգի առաջին եռյակում են հայտնվել նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն, որոնք հաշվետու տարին ամփոփել են համապատասխանաբար 4268.8 մլն դրամ և 4226.7 մլն դրամ զուտ շահույթով:

Հաշվետու տարվա ընթացքում զուտ շահույթի համեմատաբար բարձր մակարդակ են գրանցել նաև «Ամերիաբանկ»-ն, «Արդշինինվեստբանկ»-ը և «Ինեկոբանկ»-ը: Վերջիններիս հաշվետու ժամանակահատվածի զուտ շահույթը կազմել է համապատասխանաբար 2873.5 մլն դրամ, 2638.1 մլն դրամ և 2200.0 մլն դրամ: Այս բանկերը 2010 թվականի արդյունքներով իրենց զուտ շահույթի մակարդակով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը:

Նշենք նաև, որ 2010 թվականի արդյունքներով զուտ շահույթի ցուցանիշով ՀՀ բանկային համակարգի առաջին տասնյակում են հայտնվել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն (1692.8 մլն դրամ), «Արցախբանկ» ՓԲԸ-ն (1662.0 մլն դրամ), «Յունիբանկ» ՓԲԸ-ն (1560.8 մլն դրամ) և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն (1439.4 մլն դրամ): 

Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ «Արարատ բանկ»-ի զուտ շահույթը կազմել է 1292.1 մլն դրամ, «Մելլաթ բանկ»-ի զուտ շահույթը` 1072.8 մլն դրամ,  «Առէքսիմբանկ»-ինը` 1005.7 մլն դրամ: Միևնույն ժամանակ, Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն տարին ամփոփել է  889.8 մլն դրամ զուտ շահույթով,  «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ-ն հաշվետու տարվա արդյունքներով ապահովել է 716.6 մլն դրամ զուտ շահույթ, «Պրոմեթեյ բանկ»-ը` 671.5 մլն դրամի զուտ շահույթ:

Զուտ շահույթի առավել ցածր մակարդակ հաշվետու տարվա արդյունքներով գրանցել են «Անելիք բանկ» ՓԲԸ-ն (535.4 մլն դրամ),  «Բիբլոսբանկ Հայաստան» բանկը (245.2  մլն դրամ), «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն (199.1 մլն դրամ), և «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն (84.2 մլն դրամ):

ՀՀ առևտրային բանկերից ֆինանսական տարին վնասով է փակել միայն «Պրոկրեդիտ բանկ»-ը (83.4 մլն դրամ):

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04