ՃԱՊՈՆԻԱՆ ԻՐ ՏԵՂԸ ԶԻՋԵՑ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
2010 թվականի արդյունքներով Չինաստանը ՀՆԱ-ի համախառն ծավալով առաջ է անցել Ճապոնիայից և այսօր արդեն այս երկիրը ՀՆԱ-ի մակարդակով աշխարհում երկրորդն է: Ճապոնիան հայտնվել է երրորդ հորիզոնականում: Նշենք, որ 1968 թվականից ի վեր Ճապոնիան անընդմեջ պահպանում էր ԱՄՆ-ից հետո աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությամբ երկրի իր «կոչումը»:
Ճապոնիայի կառավարության հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն, 2010 թվականի արդյունքներով Ճապոնիայի ՀՆԱ-ն կազմել է 5 տրիլիոն 474,2 մլրդ դոլար, մինչդեռ Չինաստանի ՀՆԱ-ն հաշվետու տարվա արդյունքներով գերազանցել է 5 տրիլիոն 878 մլն դոլար մակարդակը: