15/02/2011 11:24
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 1,5 ԱՆԳԱՄ, ԻՍԿ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` «ՄԻԱՅՆ» 37,7%-ՈՎ
2011 թվականի հունվար ամսվա արդյունքներով Չինաստանի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կտրուկ կրճատվել է և հասել վերջին ինն ամիսների նվազագույն մակարդակին: Այս մասին նշվում է Չինաստանի Առևտրի նախարարության հրապարակած տվյալներում:
Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, 2011 թվականի հունվարի ամսվա արդյունքներով նախորդ ամսվա համեմատությամբ ցուցանիշը կրճատվել է շուրջ 2 անգամ և 13 մլրդ դոլարից հասել 6,5 մլրդ դոլարի: Հատկանշական է, որ Չինաստանի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կրճատվել է ոչ թե արտահանման ծավալների նվազման, այլ ներմուծման ծավալների զգալի ավելացման հաշվին: Այսպես, 2011 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանն ապահովել է ներմուծման ծավալների աճ` շուրջ 1,5 անգամ:
Միևնույն ժամանակ, արտահանման ծավալներն աճել են 37,7%-ով: Վերլուծաբանների գնահատմամբ, հաշվետու ամսում Չինաստանի ներմուծման ծավալների աճն առավելապես պայմանավորված է հումքի գների բարձրացմամբ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
13:19 12/11/26
10:50 12/11/26
10:30 12/11/26
