PRODEXPO 2011. «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ 2011»
Ս.թ. փետրվարի 7-11-ը Մոսկվայի «Էքսպոցենտր» համալիրում կայացավ «Պրոդէքսպո 2011» 18-րդ ներկայացուցչական միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցած 55 երկրների ավելի քան 2000 մասնակիցներից հայաստանյան «Աշտարակ կաթ» ընկերությունը միանգամից 2 ապրանքային կատեգորիաների համար դարձավ «Լավագույն արտադրանք 2011»-ի դափնեկիր երկու անվանակարգերում և պարգևատրվեց Ոսկե մեդալով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Աշտարակ կաթ» ընկերությության մամուլի ծառայությունից:
«Պրոդէքսպո» ցուցահանդեսում ոսկե մրցանակի արժանացան «Աշտարակ կաթի» «Լոռի» պանիրը և «Легенды Армении» ապրանքանիշի ջեմերն ու մուրաբաները: