Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ծաղկաձորում քննարկվել են ֆինանսական շուկաների զարգացման խնդիրները
20/12/2021 18:37
Կիսվել

Ծաղկաձորում քննարկվել են ֆինանսական շուկաների զարգացման խնդիրները

«ՖԻՆԱՐՄ» Ֆինանսական Շուկայի Մասնակիցների Ասոցիացիան դեկտեմբերի 17-ին Ծաղկաձորում FINARM TALKS խորագրի ներքո կազմակերպել էր «Ֆինանսական շուկայի խնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ» մեկնարկային կլոր-սեղան քննարկումը ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի մոդերատորությամբ և հրավիրված պատասխանատուների ակտիվ ներգրավմամբ քննարկվել են հետևյալ թեմաները՝

  1. Օրենսդրական և այլ կարգավորումները ՀՀ ֆինանսական շուկայում և դրանց ազդեցությունը շուկայի դինամիկայի վրա,
  2. ՀՀ ֆինանսական շուկայի զարգացման հեռանկարները. նոր գործիքների և տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններն ու շարժառիթները,
  3. Ներառական շուկայի տեսլականը. ինչպես հասնել շուկայի ավելի մեծ ներառականության:

«Հաջողված փորձ ենք սա համարում և կարծում ենք, որ այսպիսի ձևաչափով քննարկումները պետք է ավելի հաճախակի լինեն և մենք բոլոր ջանքերը կներդնենք դա իրականացնելու համար»,-նշել է Կարեն Զաքարյանը։ «Մենք պատրաստակամ ենք լինել Կառավարության և Կենտրոնական բանկի գործընկերը, ներկայացնել խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ վերցնելով նաև մեր բաժին բեռն այդ ամբողջ ճանապարհին»,-հավելել է Զաքարյանը։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանի խոսքով «Անհատական ընկերությունների մակարդակով ջանքերը չեն կարող արդյունք տալ, և կարգավորողը, օրենսդիրը, կառավարությունը ֆինանսական համակարգում չեն կարող ունենալ հաջողություն, եթե հաղորդակցության և երկխոսության նման հարթակներ չլինեն բիզնեսի կազմակերպված կառույցների հետ, ուստի այս քննարկումը ողջունելի է, քանի որ հենց այդպիսի հարթակի ձևավորմանն է միտված»։

«Բիզնես ասոցիացիաների և միությունների դերը գնալով ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում մեր երկրում և կայացած միավորումները կարող են լուրջ դերակատարում ստանձնել մեր երկրի բարեփոխման գործում։ Այդ տեսանկյունից ՖԻՆԱՐՄ-ի կազմակերպած այս քննարկումն անկասկած դրական քայլ է և նպատակ ունի շուկայի մասնակիցներին հուզող խնդիրների բարձրաձայնումն ու դրանց հետևողական լուծմանն ուղղված ջանքերը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Այսպիսի քննարկումները կնպաստեն ժամանակակից և արդիական գործիքակազմով ֆինանսական շուկայի ձևավորմանը Հայաստանում, որից էապես կշահեն և՛ ներդրողները, և՛ շուկայի այլ մասնակիցները»,-նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Գևորգ Մաչանյանը։

ՖԻՆԱՐՄ-ը Ֆինանսական Շուկայի Մասնակիցների Ասոցիացիան է Հայաստանում, որը պետական գրանցում ստացել է 2018թ.-ի դեկտեմբերի 26-ին և միավորում է ՀՀ ֆինանսական շուկայում գործող բանկերին, ներդրումային ընկերություններին, ինչպես նաև որպես թողարկող կամ ինսիտուցիոնալ ներդրող հանդես եկող և ֆինանսական շուկայի զարգացմամբ շահագրգիռ ֆինանսական կազմակերպություններին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.finarm.am:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45