Ֆինանսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՊԵԿ. Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք
21/12/2021 13:20
Կիսվել

ՊԵԿ. Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք

Հայտնաբերված խմբաքանակի  շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի  խոշոր քանակի  մաքսանենգության  դեպք:

Օրերս  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության,  Արևմտյան մաքսատուն-վարչության  և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին և վերջինիս ուղեկցող ուղեբեռը:

Հայաստան ժամանած քաղաքացու  ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ  2  փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա  ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված  «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի  շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել  ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին  ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ :

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից շարունակվում է համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73