Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
www.winesofarmenia.store․ գործարկվել է ԵՄ-ում հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը
21/12/2021 15:56
Կիսվել

www.winesofarmenia.store․ գործարկվել է ԵՄ-ում հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը

Հայկական գինիների հասանելիությունը Եվրամիության երկրներում ապահովելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ),  ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, ստեղծել են  www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը:

Կայքը գործում է 3 լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ 2022թ. առաջին կիսամյակում հասանելի կլինի նաև ռուսերեն տարբերակը: Նրանում ներառված են 21 ընկերության 56 տեսակի որակի չափորոշիչներին համապատասխան հայկական գինի, որոնք ընտրվել են կույր համտեսի արդյունքում՝ գինու նմուշների խիստ օբյեկտիվ զգայորոշման և գնահատման արդյունքում:

«Կայքը, բացի վաճառքի քառալեզու հարթակ լինելուց յուրահատուկ է նաև նրանով, որ պարունակում է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի գինեգործական ժառանգության, հայկական խաղողի սորտերի և գինու մարզերի վերաբերյալ: Նորություններ բաժնի օգնությամբ հնարավորություն կունենանք ԵՄ սպառողներին մշտապես տեղյակ պահել Հայաստանի գինու ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և ձեռքբերումներին»․ ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան:

«GIZ-ը՝ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի միջոցով, արդեն շուրջ 10 տարի է աջակցում է Հայաստանի գինեգործության ոլորտին: Անչափ ուրախ ենք՝ ազդարարելու եվս մեկ կարևոր և հաջողված նախագծի՝ winesofarmenia.store առցանց հարթակի գործարկման մասին: Այժմ արդեն որակյալ գինի արտադրող հայկական ընկերությունները՝ անկախ արտադրության ծավալներից, կկարողանան ուղիղ վաճառքներ իրականացնել Եվրոպայում՝ ավելի մատչելի և մրցունակ գներով»․ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Սիրվարդ Ամատունին:

www.winesofarmenia.store առցանց խանութի գործարկմանը համընթաց վերջերս Գերմանիայի Բեռլին քաղաքում բացվեց հայկական գինիների միասնական պահեստ- լոգիստիկ կենտրոնը: Այստեղից հայկական գինիները Եվրոպայի սպառողներին կհասնեն առանց խոչընդոտների, հաշված օրերի ընթացքում և հնարավորինս մատչելի արժեքով: Միևնույն ժամանակ պահեստի առկայությունը ավելի կհեշտացնի հայկական գինիների մասնակցությունը ԵՄ-ում կազմակերպված գինու ցուցահանդեսներին և համտեսներին:

Նախագծի շրջանակում Եվրոպայում կգործի նաև սպասարկման կենտրոն: Հաճախորդները հնարավորություն կունենան զանգերի միջոցով ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և կատարելու պատվերներ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6