Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
16/02/2011 16:16
Կիսվել

ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Աբովյան քաղաքում մասնակցել է «Արփիմեդ» դեղագործական ընկերության ստերիլ հոսքագծերի նորաստեղծ արտադրամասերի բացման արարողությանը: 

Նոր արտադրամասերի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո կառավարության ղեկավարը շրջել է GMP չափանիշներով ներդրված ստերիլ տարածքներով և ծանոթացել արտադրանքի առաջին նմուշներին: «Արփիմեդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկական, մանրէաբանական և գիտական լաբորատորիաներում հումքի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները: 

Շնորհավորելով ընկերության ղեկավարությանը և աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ստերիլ դեղաձևերի նոր հոսքագծերի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները.««Արփիմեդ» ընկերությունն ստեղծել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատատեղեր, նաև ներդրել այնպիսի միջազգային չափանիշներ, որոնք հնարավորություն են տալու Հայաստանում արտադրված դեղորայքը մեծ ծավալով արտահանել և վաճառել միջազգային շուկաներում: Ստեղծվել են նոր աշխատատեղեր. այսօր «Արփիմեդ»-ում աշխատում է 140 մարդ, և միջին աշխատավարձն այստեղ ավելի բարձր է` շուրջ 140 հազար դրամ, քան հանրապետությունում»: 

Նշելով, որ դեղագործությունը` որպես հեռանկարային ոլորտ գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, վարչապետն ընդգծել է.«Մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի դեղագործությունը մեծ թափով զարգանա: Դա նշանակում է, որ ավելի լավ պետք է ներկայացնենք մեր սպառողներին, որ Հայաստանում արտադրված դեղերի որակը բավական բարձր է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, և այս դեղերի գինը մատչելի է, ինչը մեզ համար ունի էական նշանակություն, մանավանդ որ գնաճային ճնշումների ներքո դեղերի գների աճի զսպումը հետագա տարիների համար ունենալու է էական նշանակություն: Համոզված եմ, որ նոր արտադրամասերն ու նոր սարքավորումները հնարավորություն կտան արտադրել բարձր որակի դեղորայք: Առողջապահության նախարարությունը նույնպես ձեռնարկելու է միջոցառումներ, որպեսզի մեր առողջապահական հիմնարկներն օգտվեն այդ դեղերից»: 

Կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային փորձագետների, մասնավորապես, ստերիլ դեղաձևերի հոսքագծերի GMP ստանդարտներով ներդրման ծրագրի ղեկավար, նիդեռլանդական PUM ընկերության ներկայացուցիչ Արջեն Բրուինսմայի օժանդակությունը նոր հոսքագծերի կառուցման գործում: 

Դեղեր, ստոմատոլոգիական կանխարգելիչ և բուժիչ միջոցներ, հականեխիչ ու ախտահանիչ լուծույթներ, ախտորոշիչ և կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև անասնաբուժական դեղեր արտադրող այս ընկերությանը գերմանական «TUV Rheinland» և ֆրանսիական «AB Certification» ընկերությունների կողմից շնորհվել են համապատասխանաբար Որակի կառավարման միջազգային չափորոշիչ (ISO 9001:2008) և Պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագրեր: 

Չսահմանափակվելով կարծր, հեղուկ ու փափուկ դեղաձևերի արտադրությամբ` 2010թ. ընկերությունը կատարել է 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի ներդրում ստերիլ ներարկման դեղաձևերի, ստերիլ աչքի քսուքների և սուբլիմացիոն չորացման արտադրության համար: Արդյունքում կառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան մաքուր սենյակներ, ձեռք են բերվել ժամանակակից եվրոպական սարքավորումներ, շուրջ 40-ով ավելացել է աշխատատեղերի թիվը:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85