Տնտեսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
17/02/2011 11:16
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում գնաճն այս տարվա լրջագույն մարտահրավերներից մեկն է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում:

Վարչապետը մասնավորապես նշել է. «Մենք Վրաստանի վարչապետի հետ քննարկեցինք, թե ինչ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում և Վրաստանում, որոնք կարող են մեղմել այս երևույթի բացասական հետևանքները։ Ընդհանուր եզրահանգումն այն է, որ այսօր աշխարհը չի առաջարկել արդյունավետ գործիքներ, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել բարձր գնաճային ճնշումները, որոնք գալիս են մեր երկրների վրա։ Սա հայկական և վրացական ֆենոմեն չէ, այլ պայմանավորված է համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակով։ Հայտնի և ավանդական գործիքները մենք կիրառում ենք, ինչպես նաև սոցիալական փաթեթներ ենք կիրառում։ Մենք ծանոթացանք Վրաստանի փորձին։ Մեր փորձը հետևյալն է. 2010թ., երբ նկատվեց սակագների բարձրացում, առաջին հերթին բարձրացրեցինք սոցիալական նպաստները, որն ստանում են Հայաստանում շուրջ 105 հազար ընտանիքներ, ինչպես նաև նոյեմբերից բարձրացրեցինք թոշակները։ Այս երկու սոցիալական փոփոխությունների նպատակն էր առաջին հերթին պաշտպանել սոցիալապես անապահով խավերին։ 2011թ. մենք կիրառելու ենք սոցիալական սուբսիդիա գյուղացիական տնտեսությունների համար` նպատակ ունենալով օգնել գյուղացիներին, առաջին հերթին անապահով խավերին և սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներին` ապահովելու գարնանացանը, և արդյունքում նպատակ ունենալով էժանացնել սերմնացուի գինն այդպիսի տնտեսությունների համար ու մշակվող հողերի քանակը»։

11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92