17/02/2011 11:35
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայ-վրացական սահմանը հատելիս առաջ է գալիս երկու հիմնական խնդիր. առաջինը, որ 2011թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց 3-րդ անձանց ռիսկերի պարտադիր ապահովագրությունը։ Դա նշանակում է, որ եթե վրացական մեքենաները հատում են սահմանը, պարտավոր են ձեռք բերել ապահովագրական պոլիս հենց սահմանի վրա։ Վրացական կողմը հունվարի 1-ից ուժի մեջ է դրել նոր օրենսդրություն, որը ենթադրում է, որ ճանապարհների պահպանման նպատակով բեռնատար մեքենաների համար, որոնք այդ պահի դրությամբ բեռ ունեն, պետք է իրականացվեն վճարումներ սահմանի վրա։ Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ համատեղ ասուլիսի շրջանակներում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պարզաբանելով. «Մենք վարչապետի հետ պայմանավորվել ենք, որ այս գործառույթներն այնպես պետք է կազմակերպենք, որպեսզի մեր տնտեսվարողների ու քաղաքացիների անհարմարությունները հասցվեն նվազագույնի և պայմանավորվել ենք, որ ֆինանսական ծախսատարությունը պահպանենք երկկողմանի։ Դրա համար հանձնարարականներ ենք տվել մեր նախարարներին, որպեսզի նրանք միասին աշխատեն և ներկայացնեն համապատասխան առաջարկություններ»։
Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության բոլոր այն խնդիրները, որոնք կան օրակարգում, և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, թե ինչպես են շարունակվելու աշխատանքները վրացի գործընկերների հետ։ «Դրանք և միասնական մաքսային ծառայության ստեղծման, և ճանապարհաշինարարության, մարդատար, տրանզիտ իրականացնող, բեռներ տեղափոխող մեքենաների՝ հայ-վրացական սահմանի հատման կարգին վերաբերող խնդիրներն են», – նշել է ՀՀ վարչապետը։
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
Արծաթ
726.78
+5.37
13:09 10/08/26
10:50 10/08/26
10:30 10/08/26
10:50 08/08/26
10:30 08/08/26
