Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածներ՝ 344,540 (+88)
ՀՀ առողջապահության նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է.
- 88 նոր դեպք
- 6788 թեստավորում
- 125 առողջացած
- 5 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344,737 դեպք, որոնցից 331,152 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4,123 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7,961 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1,501 է: