Բիզնես

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
Ucom-ը և «10X Engineering»-ը գործակցել են երեխաների համար նախագծի շրջանակում
29/12/2021 16:54
Կիսվել

Ucom-ը և «10X Engineering»-ը գործակցել են երեխաների համար նախագծի շրջանակում

«Յուքոմ» ընկերությունը գործակցել է «10X Engineering» ընկերության հետ՝ տրամադրելով վիրտուալ իրականության սարքավորում, որի միջոցով Մուրացան հիվանդանոցային համալիրի Էնդոկրին բաժանմունք այցելող երեխաներն անցավ բուժում կանցնեն:

Վիրտուալ իրականության ակնոցով երեխաները դիտում են հատուկ իրենց համար մշակված բովանդակություն, ինչի շնորհիվ նվազում է բժշկական միջամտությունների հետևանքով առաջացած ցավը և սթրեսը:  Արդյունքում երեխան տեղափոխվում է ինտելեկտուալ մուլտֆիլմերի աշխարհ՝ մոռանալով վախի և անհանգստության մասին: Այս բովանդակությունը մշակվել է միջազգային հոգեբանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Օրինակ՝ 4-7 տարեկան երեխաների համար ստեղծվել են անիմացիոն և զարգացնող խաղեր: Իսկ 7-11 տարիքային խմբի համար մշակվել են գլուխկոտրուկներ և հետաքրքիր փորձություններ: Ավելին՝ ակնոցն ունի երեխայի հոգեվիճակն զգացող հատուկ սենսորներ, որոնք օգնում են հասկանալ՝ այդ պահին երեխայի անհանգստության աստիճանը և հուզական վիճակը։

«Ucom ընկերության աջակցությամբ ևս մեկ բժշկական կենտրոն ունեցավ վիրտուալ իրականության ակնոց, որի օգնությամբ երեխաները կանցնեն բժշկական պրոցեդուրաներն անցավ և առանց սթրեսի: Ուրախ ենք համագործակցել Ucom ընկերության հետ», – ասել է «10X Engineering»  ընկերության տնօրեն Դավիթ Զարգարյանը:

«Ուրախ ենք, որ այս հիանալի նախաձեռնության հեղինակները, Ucom-ի հետ գործակցելով, բժշկական այցելությունների նոր մշակույթ են ձևավորում: Վիրտուալ ակնոցն օգտագործող բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն և բարի ամանոր մտերիմների հետ», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ «10X Engineering»-ը հիմնադրվել է 2013 թվականին, զբաղվում է ինժեներական լուծումներով, իսկ վիրտուալ իրականության լուծումը մշակում են 2020 թվականից:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95