ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Երևան քաղաքի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվեց հուշագիր` համաձայն որի մարտ ամսին բանկի տնօրենների խորհրդի հաստատմանը կներկայացվի «Քաղաքային ենթակառուցվածքների և կայուն քաղաքային զարգացման» ծրագրի առաջին փուլի առաջին մասնաբաժինը:
Ծրագրում նախատեսվում է Երևանի կենտրոնը բեռնաթափող և շրջանցիկ նշանակություն ունեցող երկու ճանապարհային հանգույցների` Արշակունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի և Շիրակի փողոցից դեպի Արգավանդ խաչմերուկի շինարարությունը: