Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ՏՄՊՊՀ – ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳԻՐԸ
22/02/2011 16:49
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում սկսել է Թվինինգ (Twinning) գործիքի կիրառմամբ նպատակային ծրագիր:  «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» անվանումը կրող այդ ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել  Գերմանիայի,  Լիտվայի և Հայաստանի մրցակցության պաշտպանության և պետական օժանդակության վերահսկողության մարմինների միջև:
Թվինինգ ծրագրերի շրջանակում, որպես կանոն, գործընկերություն է հաստատվում անկախ պետությունների հաստատությունների և կառավարությունների միջև` փորձի փոխանակման և կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն զարգացնելու նպատակով: ԵՄ անդամ երկրները խորհրդատվական ծառայություններ են տրամադրում` օրենսդրությունը ներդաշնակեցնելու, տնտեսական, ֆինանսական կամ կառավարման գործունեությունը բարելավելու նպատակով:
Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս թվինինգ ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է:
Այդ ժամանակահատվածում նախատեսվում է կատարելագործել մրցակցության պաշտպանության քաղաքականության կիրարկումը, բարելավել պետական օժանդակության վերահսկողությունը և մրցակցային միջավայրը, մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության բարեփոխումների  արդյունքում բարձրացնել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները, ռեսուրսների կառավարման արդյունավետությունը:  Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաեւ հանձնաժողովի գործառույթների ընդլայնում, մասնավորապես՝ վերահսկողական լիազորությունների, ստուգումների իրավասության, պատժամիջոցների խստացում, ինչպես նաեւ` Հանձնաժողովի գործունեության օպերատիվության բարձրացում:
Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցության և պետական օժանդակության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում, մրցակցությանը և պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ բնակչության շրջանում քարոզչության եւ իրազեկվածության բարձրացում:
«Թվինինգի» շրջանակներում Հանձնաժողովի մասնագետներին կտրամադրվի խորհրդատվություն՝ հակամրցակցային համաձայնությունների և ԵՄ օրենսդրությանը չհամապատասխանող պետական օժանդակության բացահայտման եվրոպական առաջավոր փորձի վերաբերյալ, ինչպես նաեւ կկազմակերպվի Հանձնաժողովի աշխատակիցների վերապատրաստում:
«Թվինինգ» ծրագրի  «Մեկնարկային համաժողովը» տեղի կունենա փետրվարի 23-ին, 10:30-ին, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Լիտվայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85