23/02/2011 12:37
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՄՏՍ ԿՈՆԵԿՏ ԴԱՅՄՈՆԴ» USB ՄՈԴԵՄԸ` ՄԻՆՉԵՎ 14.4 ՄԲԻԹ/ՎՐԿ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր` «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմը` ներբեռնման մինչև 14.4 Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 5.76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ (օգտագործման ընթացքում տվյալների փոխանցման փաստացի արագությունը պայմանավորված է նաև կոնկրետ տարածքում ցանցի թողունակությամբ):
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից` սարքի արժեքն է 30000 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում ՙՄՏՍ կոնեկտ դայմոնդ՚ մոդեմը տրամադրվում է բոլորովին անվճար:
ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:
03/03/2026
դրամ
Դոլար (USD)
376.99
+0.11
Եվրո (EUR)
436.97
-5.41
Ռուբլի (RUR)
4.8556
-0.0206
Լարի (GEL)
139.8
-0.24
Արծաթ
1146.8
+56.6
16:06 03/03/26
