Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 92.9%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
23/02/2011 16:07
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 92.9%-Ը ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

2011 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են 57.1 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, պետական բյուջեի եկամուտների 92.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին: Այսպես, հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 44.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 31.9%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.7%-ով կամ 4.3 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճի վրա զգալի ազդեցություն է գործել ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների,  ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտահարկի և ռոյալթիի մուտքերի աճը: 
Հարկերի և տուրքերի 49.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 22.1 մլրդ դրամ և 0.9%-ով կամ 197.6 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 11.8 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 10.3 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: 
Պետական բյուջեի հունվար ամսվա հարկային եկամուտների ու պետական տուրքերի 10%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 4.5 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 1.4 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 25.8% ով կամ 913.2 մլն դրամով, ինչը պայմանավորված է հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված ակցիզային հարկի 3.3 անգամ աճով: Ներմուծման գծով ստացված մուտքերը նույն ժամանակահատվածում գրանցել են 46.1% անկում:
2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 12% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 5.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 19.2%-ով կամ 863.5 մլն դրամով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 5.2 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 11.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 16.4%-ով կամ 727.3 մլն դրամով:  Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 1.6 մլն դրամ` 22.4%-ով զիջելով 2010 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2011 թվականի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 1.4 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով եռամսյակային ծրագրի 32.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 54.5%-ով կամ 499.4 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող տուրքերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 1.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.8%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7%-ով կամ 124.9 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով: 
2011 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 675.4 մլն դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 23.3% ով կամ 127.7 մլն դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող բնօգտագործման վճարների աճով: 
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 8.5 մլրդ դրամ` 29.9%-ով ապահովելով եռամսյակային ծրագիրը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 25.9%-ով կամ 1.8 մլրդ դրամով:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85