«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ». ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԱՆՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԺՄ ՈՉ ՄԻ ԳՆԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
«Աշտարակ կաթ» ընկերությունը հայտնում է, որ իր արտադրատեսականու համար ընկերությունն առայժմ ոչ մի գնային փոփոխություն չի իրականացրել: Միևնույն ժամանակ` հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մարքեթինգի բաժնից` «Աշտարակ կաթ» ընկերությունն, ամեն դեպքում, իր բոլոր գործողություններում հնարավորինս հաշվի կառնի սպառողի շահերը: