Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
2010Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
23/02/2011 17:39
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

2010 թվականին հանրապետություն է ներմուծվել 20297 ավտոմեքենա, որոնցից 1825-ը` ՌԴ արտադրության: Ինչպես «Բիզնես 24ե-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից, հաշվետու այս մեկ տարում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների գերակշիռ մասը` ներմուծված ավտոմեքենաների 44.9%-ը (9125 ավտոմեքենա), մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են: Միևնույն ժամանակ, հաշվետու տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել  5-10 հազար դոլար արժողությամբ 6464 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ`  1704 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 1837 ավտոմեքենա, և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 1167 ավտոմեքենա:

Ներկայացված տվյալների համաձայն, 2001-2007 թվականների ընթացքում ՀՀ ներմուծվել են առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ, իսկ ճգնաժամային տարիներին` 2008 և 2009 թվականններին, հանրապետություն առավել շատ ներմուծվել են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ: 2010 թվականին ավտոմեքենաների ներմուծման «գնային» այս ցուցանիշը վերադարձել է իր մինչճգնաժամային մակարդակին:
 
Նշենք նաև, որ 2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր թվաքանակն աճել է շուրջ 17%-ով:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37