Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի շինաշխատանքների ավարտը նախատեսված է գարնանը
10/01/2022 13:25
Կիսվել

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի շինաշխատանքների ավարտը նախատեսված է գարնանը

Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: Սադախլո- Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ շինարարության մեկնարկը տրվել է 2021 թվականի մայիսին և մինչ այժմ զգալի աշխատանք է կատարվել: Ավարտված են հողային, հիմքերի փորման, հենապատերի, հենասյուների բետոնացման աշխատանքները:

«Այս պահին հորիզոնական մակերեսի բաղկացուցիչ մաս կազմող բետոնե հեծանների արտադրության գործընթացն է: Ամբողջ կամուրջը մոտ 50 հեծանից է բաղկացած, որից 16-ն արդեն արտադրված է, փետրվարին կսկսվեն դրանց տեղադրման ու միացման աշխատանքները: Նախագիծը ենթադրում է երկու կամուրջ: Յուրաքանչյուր կամուրջ ունենալու է երկու երթևեկելի գոտի: Այն արված աշխատանքները, որոնք նշեցի, երկու կամուրջներին են վերաբերում»,-ասաց Իզաբելլա Մուրադյանը:

Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս: Իզաբելլա Մուրադյանի խոսքով,  2022 թվականի գարնանն ինչպես նախանշվել էր, այդպես էլ նշված ժամկետում շինարարական աշխատանքները կավարտվեն:

«Ավելին, նույնիսկ գրաֆիկից մի փոքր առաջ ենք: Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա ժամկետում կավարտենք: Կարելի է ասել, որ կապիտալ աշխատանքների մեծ մասն արված է: Գարնան սկզբին կունենանք հիմնական բետոնացման, հեծանների մասով ավարտված աշխատանք: Կմնան զուտ ենթակառուցվածքի, ասֆալտապատման, ջրահեռացման, լուսավորության, մայթերի աշխատանքները, որոնք նույնպես նախատեսում ենք ժամկետում ավարտել»,-ասաց ծրագրի ղեկավարը: Շինարարական աշխատանքներն ավարտելուց  հետո կլինի ինժեներատեխնիկական վերահսկողական գործընթաց: Նախատեսվում է ամռան վերջին ունենալ շահագործման ենթակա օբյեկտ:

«Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Հին կամրջի վրա այսօր ունենում ենք բեռնատարների, մեծ մեքենաների կայանում, ինչը ծանրաբեռնում է հոսքը: ԽՍՀՄ տարիներին կառուցված կամուրջը նախատեսված չի եղել այդքան հոսքի ու ծանրաբեռնվածության համար, այդ իսկ պատճառով ունի բազմակի ճաքեր: Նոր կամրջի թողունակությունը 4 անգամ ավելի մեծ է: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից: Այս պահին կամրջի վրա ունենք կայանած մեծ մեքենաներ, որոնք ստիպված են կանգնել: Կամուրջների չափերը մեծացնելու դեպքում այդ խնդիրը չենք ունենա, ուղևորափոխադրումները նաև սահուն կիրականացվեն»,-ասաց նա:

Իզաբելլա Մուրադյանն ընդգծեց, որ թե բեռնափոխադրումների, թե տնտեսական հարցերի, թե զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք  է լինելու: Ծրագրի ղեկավարի խոսքով, դա հատկապես կարևոր է ներմուծումների համար, որի համար դա հիմնական կիրառվող անցակետն է:

Ինչ վերաբերում է հին կամրջին,  ապա Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ այս պահին ծրագրի շրջանակներում այն նորոգվում ու ամրացվում է: Այն լինելու է որպես այլընտրանքային ճանապարհ՝ գերծանրաբեռնվածության կամ որևէ ռազմավարական նշանակության իրավիճակների պարագայում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 9 մլն եվրո է: Մոտավոր 7.3 մլն եվրոն  շինարարական բաղադրիչն է, 1.7 մլն-ը՝ տեխնիկական վերահսկողության: Ներդրումները Հայաստանի ու Վրաստանի կողմից են:

Աննա Գզիրյան

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69