Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ. ՆՈՐ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ` ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ
24/02/2011 12:40
Կիսվել

ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ. ՆՈՐ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ` ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ

Վաղը` հոկտեմբերի 25-ին, հաճախորդների համար իր դռները կբացի նոր ՍԹԱՐ սուպերմարկետը: Թվով 19-րդ այս ՍԹԱՐ սուպերմարկետը գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում` Տարոնց փող. 22, հասցեում` տեղակայված է որպես առանձին շինություն: Վերջինս ունի 219քմ տարածք, որից 173 քմ-ը նախատեսված է առևտրային տարածքի համար:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ից` այս սուպերմարկետը ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից 2011-ին պլանավորված բացվելիք 12 սուպերմարկետներից առաջինն է: Այն աչքի է ընկնում ինտերիերի և էքստերիերի իր յուրօրինակ դիզայնով և խանութի հարմարավետությամբ: Խանութն ունի ավտոկայանատեղի, որն իր հերթին ստեղծում է հարմարավետություն հաճախորդների համար:

Սուպերմարկետը նախագծելիս հաշվի է առնվել ինչպես սուպերմարկետների նախագծման միջազգային ստանդարտներն, այնպես էլ տեղի բնակչության նախասիրությունները: Այս նպատակի իրագործման համար մանրամասն մշակվել է առևտրային տարածքի նախագիծը և չնայած որ խանութն ունի փոքր առևտրային տարածք, այնուամենայնիվ այնտեղ ներառվել են ոչ լրիվ ինքնասպասարկմամբ  թարմ մսի, ձկան բաժիններ:

Սուպերմարկետում ներկայացված է ավելի քան 4000 ապրանքային միավոր, տեղադրված է 3 դրամարկղ:

Ինչպես մյուս ՍԹԱՐ սուպերմարկետները, այս սուպերմարկետը նույնպես կգործի սպասարկման եվրոպական ստանդարտներին համապատասպան, և խանութի ամենօրյա աշխատանքն ուղղված կլինի համայնքի բնակիչների կարիքների և հարցումների բավարարմանը: Ինչպես մյուս ՍԹԱՐ սուպերմարկետներում, այստեղ նույնպես ծառայությունները ներառում են. “Սթարքարտի” միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն և այլն:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2