25/02/2011 12:35
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑԻ ԵՎՍ 45 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Չինաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում կառուցել 45 նոր օդանավակայան: Այս ծրագրի իրագործման արդյունքում, հինգ տարի անց, Չինաստանում օդանավակայանների ընդհանուր թվաքանակը կհասի 220-ի: Նշենք, որ Չինաստանի կառավարությունը նախատեսում է այս 5 տարիների ընթացքում երկրի ավիացիոն ոլորտ ուղղել շուրջ 1,5 տրիլիոն յուան (227.3 մլրդ դոլար): Ցուցանիշը մեկ երրորդով գերազանցում է նախորդ հինգ տարիների ընթացքում չինական ավիացոն ոլորտում իրականացված ներդրումների ծավալը:
Associated Press-ի փոխանցմամբ, ներկայումս Չինաստանում գործող 175 օդանավակայաններից 130-ն աշխատում են վնասով, սակայն երկրի կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել վերջիններիս` գիտակցելով, որ նման ենթակառուցվածքները նպաստում են շրջաններում ՀՆԱ-ի ավելացմանը:
Չինաստանի ավիացիոն շուկան աշխարհի ամենաարագ զարգացող շուկաներից մեկն է և ապահովում է երկրի ՀՆԱ-ի աճ` տարեկան 10%-ի սահմաններում:
24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
Արծաթ
735.66
-49.53
