ՀՆԱ-Ի ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐՈՎ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԸ
2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով Հնդկաստանի տնտեսությունը գրանցել է ավելի քան 8% աճ` արդեն չորրորդ եամսյակն անընդմեջ: 2010 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Հնդկաստանի ՀՆԱ-ն աճել է 8,2%-ով: Նշենք, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին ցուցանիշի առավել բարձր մակարդակ` միջինը 8,6%-ի սահմաններում:
Հատկանշական է, որ չորրորդ եռամսյակի արդյունքներով ՀՆԱ-ի աճի տեմպերով Հնդկաստանն աշխարհում երկրորդն է` Չինաստանից հետո: Հաշվետու ժամանակահատվածում Չինաստանում գրանցվել էր 9,8% տնտեսական աճ: